30.11.2021

1.Կարդացեք Ջ.Ռոդարու ,,Երևակայության քերականության,, հատվածը։ 2. Գրեք փոքրիկ երևակայական պատմություններ։ 3. Փորձեք նախակրթարանի խմբերում իրավիճակներ ստեղծել, որտեղ երեխան փոքրիկ պատմություն կպատմի: Տեսագրեք պատումը: Բառերի օգնությամբ կարող ես արարել այն, ինչը ոչ մի նյութով չես արարի Ջոն Դյուին ասում է. ՙԵրեխաների հորինած պատմությունները ներքին տրամաբանության ամենատարբեր աստիճաններով են աչքի ընկնում. դրանցից ոմանք բոլորովին անկապ են, մյուսներում … Continue reading 30.11.2021

16.11.21

Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը:Ստեղծե՛ք երևակայության երկանդամ և գրեք փոքրիկ պատմություն այդ երկանդամով: Չտեսնված երկնակամարում ճախրող բառերՄիայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում: Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի … Continue reading 16.11.21

18.11.2021

1․Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը: 2․ Ինքներդ ստեղծեք անհեթեթ հարցեր և փորձեք պատասխանել։ Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը Երեխաներին ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերն են ամենից շատ հետաքրքրում հենց այն պատճառով, որ հետագա աշխատանքը՝ թեմայի զարգացումն արդեն արված հայտնագործության ըմբռնումն ու շարունակումն է: Թեև, իհարկե, դեպքեր են լինում, երբ թեման, երեխայի անձնական փորձի հետ համընկնելով, շրջապատող իրադրությանը, … Continue reading 18.11.2021

19.10.2021

Համացանցից դուրս բերել Ջանի Ռոդարիի և դոնալդ Բիսեթի պատմվածքները. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով  Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: — Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և … Continue reading 19.10.2021

Ազգային, մանկական, ծիսական երգ, խաղերգ, թռնոցի, օրոր, խաղ, խաղիկ, մատնախաղ, հաշվերգ, ճվիկ

 «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք» ) Ազգային մանկական ձեռնախաղ՝ «Ժնջիլ, ժնջիլ», ծափխաղ`«Ծափիկ — ծափիկ, ծափ նաներով» Մանկական ճվիկներ՝ «Ճվիկ, ճվիկ, ճկույթիկ», «Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ» Մանկական մատնախաղ՝ «Մամի, մամի, կրակ կտա՞ս», Ծափխաղ Մանկական ճվիկներ՝ «Ծի՜լ, ծի՜լ, ծիլծիլա», «Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ», թռնոցի — գովք՝ «Էսպես աղջիկ ո՞վ ունի», «Իմ աղջիկը խաս աղջիկ է», «Կլորիկ ու … Continue reading Ազգային, մանկական, ծիսական երգ, խաղերգ, թռնոցի, օրոր, խաղ, խաղիկ, մատնախաղ, հաշվերգ, ճվիկ

Բանաստեղծություն

Մենք սիրում ենք քեզ աշուն,քաղցր միրգ ես դու բերում`Հասած խաղող թփերի տակ,տանձ, սերկևիլ, նուռ ու թուզ,Հոտն է բռնել շատ անուշ: Ծիտի՛կ, ծիտի՛կ, մո՛տ արի,Քեզ տամ կորեկ ու գարի,Չվախենա՛ս, չթռչե՛ս,Ես չեմ ուզում բռնել քեզ:

Յանուշ Կորչակի 10 պատվիրանները

«Չկան երեխաներ, կան մարդիկ»: Յանուշ Կորչակ Հուլիսի 22-ին ծնվել է մանկավարժ, բժիշկ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը: Նա առաջինն է նախաձեռնել «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989թ. ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։ Գրել է «Փողոցի երեխաներ», «Մոսկին, Իոսկիոն և Սրուլին», «Մաթիուշ առաջին թագավորը» վիպակները, «Խելագարների սենատ» պիեսը, զրույցներ, հոդվածներ և այլն: Կորչակի դաստիարակչական համակարգի գլխավոր սկզբունքները շարադրված են «Ինչպես … Continue reading Յանուշ Կորչակի 10 պատվիրանները

Բանաստեղծություն-խաղեր մանկապարտեզում իրականացնելու համար

Հովհաննես Թումանյան Մանկական բանաստեղծություններԱթաբեկ Խնկոյան Մանկական բանաստեղծություններ Խաղեր գրական ստեղծագործություններով Մեղուն 1. Կարդալ պատումները և ներկայացնել նույն բանաստեղծությունների սեփական խաղ֊նկարագրությունը։ Պգգա ն, պզզա՜ն, պգպգա՜ն,Պստիկ մեղու տզտզա՜ն:Դաշտ ու հովիտ կշրջեք,Բարձր սարեր կթռչեք:Սուսան, սմբուլ կծծեք,Ու ոտներով թավամազՓոշի առած տուն կգաք։ Երեխաները բաժանվում են 2 խմբի’ մեղուներ և ծաղիկներ:Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:Երկու երեխա իրարից 3-4մ հեռու … Continue reading Բանաստեղծություն-խաղեր մանկապարտեզում իրականացնելու համար

06.09.21

Հովհաննես Թումանյան Մանկական բանաստեղծություններԱթաբեկ Խնկոյան Մանկական բանաստեղծություններ Խաղեր գրական ստեղծագործություններովՄեղուն Կարդալ պատումները և ներկայացնել նույն բանաստեղծությունների սեփական խաղ֊նկարագրությունը։Պգգա ն, պզզա՜ն, պգպգա՜ն,Պստիկ մեղու տզտզա՜ն:Դաշտ ու հովիտ կշրջեք,Բարձր սարեր կթռչեք:Սուսան, սմբուլ կծծեք,Ու ոտներով թավամազՓոշի առած տուն կգաք։Երեխաները բաժանվում են 2 խմբի’ մեղուներ և ծաղիկներ:Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:Երկու երեխա իրարից 3-4մ հեռու են կանգնում: Նրանցից մեկը, … Continue reading 06.09.21

Մարիա Մոնթեսորիի պատվիրանները.

Քննարկել Մարիա Մոնթեսորիի պատվիրանները. Կարծիք կա, որ 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է … Continue reading Մարիա Մոնթեսորիի պատվիրանները.

Մանկական բանաստեղծություններ

ԿԱՏՎԻ ՁԱԳԵՐԸ Երեք փոքրիկ կատուներՄի օր տնից դուրս եկան,Ոչ ման գալու գնացին, Ոչ էլ խանութը՝ ձկան:Նրանք տնից դուրս եկան, Որ գտնեին կովի կաթ,Եվ կովի կաթը գտանՁագուկները չալ ճակատ:Իսկ որտեղի՞ց կաթն անուշԿատվի ձագերը գտան:Գտան՝ երբ որ մեր բակիՄանկապարտեզը մտան: ԾԱՓԻԿ Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,Ւջնեմ բակում խաղ անեմ,Մի փունջ ծաղիկ հավաքեմ,Բերեմ մայրիկիս նվիրեմ։ ԾԱՂԻԿՆԵՐԸ― Ո՞ւր գնացին ծաղիկները․․․― Սու՜ս, քնած … Continue reading Մանկական բանաստեղծություններ