Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն: Կոնֆլիկտների դասակարգում :

Կոնֆլիկտներն ուսումնասիրվել են  տարբեր մասնագիտությունների շրջանակներում: Այժմ ևս ուսումնասիրվում է օրինակ՝ կառավարման, մենեջմենթի, հոգեբանության և այլ մասնագիտությունների կոնտեքստում:

Կոնֆլիկտի բազում սահմանումներ կան: Դրանցից է.

Կոնֆլիկտը դա հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում է, ընդհարում, պայքարի հասցնող տարակարծություն և սուր վեճ։

Մարդկային պատմության բոլոր ժամանակներում էլ եղել են տարատեսակ կոնֆլիկտներ որոնք իրենց ազդեցությունն են ունեցել այդ պատմության ձևավորման հարցում: Կոնֆլիկտներն ուսումնասիրելով կարող ենք նկատենլ, որ  վտանգավորը ոչ թե դրանց առաջացումն է եղել, այլ կառավարումը: Հենց վերջինս էլ հիմք է հանդիսացել կոնֆլիկտաբանության ձևավորման համար, որպես առանձին գիտություն: Այնդասվում է  երիտասարդ գիտությունների շարքին և զբաղվում է հասուն «դատողության» և մեծ էներգիա, ջանք պահանջող երևույթների ուսումնասիրմամբ: Կոնֆլիկտաբանությունը պատասխանում է այն հարցերին, թե ինչու են առաջանում կոֆնլիկտները կամ ինչպես են զարգանում, ինչպես կարելի է կառավարել դրանք:  Ընդ որում` այն աշխատում է ինչպես տեսական մակարդակում, այնպես էլ` գործնական. կոնֆլիկտաբանությունը առաջին գիտական մոտեցումն է, որը փորձում է մարդկային փոխհարաբերությունների ամենաբարդ և անլուծելի թվացող դրսևորումները փոխակերպել առողջ և ներդաշնակ փոխհարաբերությունների: Կոնֆլիկտաբանները կոնֆլիկտըը սահմանում են այսպես.  ցանկացած իրավիճակ, որում սոցիալական իրականության սուբյեկտները` լինեն առանձին անհատներ, խմբեր, խոշոր կազմակերպություններ, պետություններ, պետությունների միավորումներ, համարում են, որ ունեն իրար հակասող նպատակներ, ընկալում են դիմացինին` որպես հակառակորդ, և դիմում են ցանկացած գործողության` իրենց նպատակներին հասնելու համար, ընդհուպ մինչև հակառակորդին ոչնչացնելը, որակվում է` որպես կոնֆլիկտ: 

Կոնֆլիկտաբանության խնդիրն է աշխատել կոնֆլիկտների հետ, դրանց զարգացման ցանկացած փուլում, ուսումնասիրել դրանք և կառավարել: 

Կոնֆլիկտների դասակարգումն ըստ ԱՄՆ մասնագետ Ասեֆայի.ով ծառի արմատով ու սաղարթով էր բնորոշում այդ դասակարգումը.

  • Կոնֆլիկտ չկա     _________________________
  • Մակերեսային կոնֆլիկտ- կա ծառի սաղարթը, բայց ոչ արմատը
  • Թաքնված կոնֆլիկտ-կա ծառի արմատը, չկա՝ սաղարթը
  • բախում , խորքային կոնֆլիկտ-կա և՛ ծառի սաղարթը, և՛ արմատը

Leave a comment